Միայնակ ճամփորդելու համար ամենանվտանգ երկրները

Աշխարհ 31.01.2019   20:00   190

Սինգապուրը դարձել է միայնակ ճանապարհորդելու համար ամենաանվտանգ երկիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին`վկայակոչելով Lonelyplanet-ին:

Միայնակ ճամփորդելու համար ամենաանվտանգ երկրների ցանկը կազմելու համար  ամրագրման ծառայություններից մեկի փորձագետներն ուսումնասիրել են Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը և Gallup-ի Գլոբալ իրավական կարգի պահպանման մասին զեկույցը: Հետազոտողները հարցրել են 142 երկրների բնակիչներին՝ արդյոք նրանք ապահով են զգում իրենց, գիշերու՞մ են դրսում, արդյոք վստահու՞մ են տեղական ոստիկանությանը, երբևէ ենթարկվե՞լ են հարձաման:

Պատասխանները վեր են ածվել միավորների, որոնք ձևավորել են յուրաքանչյուր երկրի համար իրավական կարգի պահպանման ինդեքսը:

Սինգապուրը, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան և Ուզբեկստանը դարձել են միայնակ ճամփորդելու համար ամենաանվտանգ երկրները: Առաջին տասնյակում են նաև Հոնկոնգը, Շվեյցարիան, Կանադան, Ինդոնեզիան և Դանիան:



 Պիտակներ
         ամենաանվտանգ երկրներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon