«Միայն գրպանները լցնելու մոտիվացիայով․․․»․ Սմբատ Գոգյան

Տեսանկյուն 11.02.2021   12:25   56

Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը գրվեց առանց այն «սպառող» խավի կարծիքը հաշվի առնելու, բայց միևնույն է ունի բազմաթիվ դրական մասեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը։

«Կան վիճելի դրույթներ, որոնք կարող են անդառնալի վնաս հասցնել ոլորտին։ Բայց ինձ համար ամենամեծ բացթողումը/սուտը հետևյալն է․

Փաթեթում նշված է, որ օրենքը չի պահանջում ֆինասնավորման ավելացում։ Այսինքն այս օրենքը հանգեցնելու է համակարգում եղած գումարի վերաբաշխման ու բուհը դեռ տասը տարի կախված կլինի միայն ուսանողի վարձից։

Դրան զուգահեռ բուհի իշխանությունը կենտրոնացվում է կառավարող ուժի ձեռքը։ Ստացվում է, որ Կառավարությունը վերցնում է կառավարման լծակները, բայց չի ստանձնում լրացուցիչ պատասխանատվություն։

Ցավոք, Սերժ Սարգսյանի ժամանակ մշակված և Սերժ Սարգսյանի կողմից վերահսկվող հոգաբարձուների խորհուրդը ֆունդամենտալ բարեփոխելու փոխարեն ներկա Կառավարությունը գնաց այն իր կողմից վերահսկելու սարքելուն։ Ինչպես ակադեմիական բարեվարքության գուրուներն իրենց լռությամբ գրագողությունը սարքեցին շարքային երևույթ, նույն կերպ էլ ակադեմիական ազատության գուրուները լուռ համաձայնությամբ հետևելու են վերահսկելի ռեկտորների «նշանակման» գործընթացին։ Որովհետև նրանք դրամաշնորհներ են գրում ոչ թե ոլորտը բարեփոխելու, այլ միայն գրպանները լցնելու մոտիվացիայով»,- գրել է նա։


 Պիտակներ
         Սմբատ Գոգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb