Մի շարք քրեակատարողական հիմնարկներ կփակվեն

Իրադարձային 28.11.2019   14:55   374
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց քրեակատարողական հիմնարկներին և պրոբացիայի ոլորտին առնչվող բարեփոխումների ռազամվարությունը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծեց, որ սա այս ոլորտում առաջին համակարգված փաստաթուղթն է, առաջին ռազմավարությունն է, սրանից առաջ չի եղել փաստաթուղթ, որը համապարփակ կարգով անդրադարձ կկատարի պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցման, քրեական ենթամշակույթի վերացման, կոռուպցիոն ռիսկերի բացառման հարցերին․

«Նախագծով թիրախավորվել են ռազմավարական հետևյալ ուղղությունները՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարեալագործումը, այս ուղղությամբ ռազմավարական նպատակները միտված են օրենսդրական կարգավորումների միջոով այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք ազատությունից զրկված անձանց և պրոբացիայի շահառուների պաշտպանությունը կդարձնեն ոչ թե վերացական, այլ իրական»։

Նախարարը տեղեկացրեց, որ կվերանայվեն ոլորտը կարգավորվող մայր օրենքները՝ Քրեակատարողական օրենսգիրքը և Պրոբացիայի մասին օրենքը։

Ըստ Բադասյանի՝ ռազմվարության հիմնական նպատակներից են ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավումը, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումը և արդիականացումը, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավումը և տեխնիկական հագեցվածությունը։

«Պահման պայմանների բարելավման քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման և արդիականացման շրջանակներում  նախատեսվում է փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվելու է բուժման կարիք ունեցող անձանց համար):

  • Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում): «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:
  • Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:
  • «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները»,-ընդգծեց Բադասյանը հավելելով՝ քրեակատարողական հիմնարկների պայմաններից զատ՝ նախատեսվում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովել նաև Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համար:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2020 թվականից ՔԿՀ-ներում սննդի մատակարարման գործառույթն ամբողջությամբ պատվիրակվելու է մասնավոր հատվածին, այսինքն՝ ոչ միայն «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, այլ բոլոր 12 ՔՀԿ-ներում 2020 թվականի տարբեր փուլերում կներդվի մասնավորին սննդի մատակարարումը պատվիրակելու գործառույթը։



 Պիտակներ
         քրեակատարողական հիմնարկներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon