Մի շարք երկրներ ՌԴ-ին կոչ են անում թուլացնել Ուկրաինայի հետ լարվածությունը

Աշխարհ 15.04.2021   14:43   82

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի իր գործընկերների հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ 

«Արտգործնախարարներն իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և գովել են Ուկրաինայի զսպվածությունը Ռուսաստանի սադրանքների նկատմամբ», – նշված է հաղորդագրությունում։

Կողմերը շեշտել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ թուլացնի Ուկրաինայի հետ լարվածությունը։

Հինգ երկրների արտգործնախարարները քննարկել են նաև Աֆղանստանում, Իրանում և Եմենում տիրող իրավիճակը։

Արևմտյան երկրները վերջին շաբաթներին բազմիցս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման կապակցությամբ՝ չնայած Մոսկվան հայտնել է, որ դա չպետք է անհանգստացնի այլ երկրներին։


 Պիտակներ
         ՌԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb