«Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». վիճաբանություն՝ ԱԺ-ում

Քաղաքական 12.11.2019   11:50   259
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ այսօրվա նիստին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից ներկայացված «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն եղավ նրա և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև:

Գևորգ Պետրոսյանը երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը և արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել:

«Միևնույն է, մերժվելու է, բայց պիտի ասեմ՝ հարգելի գործընկերներ, այս մի նախագիծն էլ վերաբերում է նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու արգելքին, այստեղ ի՞նչը պետք է ստուգենք, եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռական է, մի բան կարելի է  ստուգել, այստեղ ի՞նչը պետք է ստուգել։ Մենք նահապետական ժողովուրդ ենք, ամնենաավանդապաշտ ազգ ենք: Ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք՝ մունաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա, թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երևույթ տեսնել»,- ասաց նա:

Նրա այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա, դիմելով Պետրոսյանին, ասաց. «Ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ ես խոսում»:

Պետրոսյանն էլ հակադարձեց նրան.«ինչ ես խոսում չէ, ինչ եք խոսում»:

«Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզանաք ձեր ընտանիքում... էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- ասաց Արարատ Միրզոյանը:

ԱԺ-ն չընդունեց օրենքի նախագիծը:



 Պիտակներ
         քֆուր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon