Մի՛ դիմեք այլընտրանքային բժշկության

Իրազեկիչ 07.09.2019   16:05   195
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Քաղցկեղի առաջացման և բուժման մասին պարբերաբար խոսվում է մասնագետների և ոչ միայն մասնագետների լայն շրջանակում` գիտական և ոչ գիտական մեթոդների, հետազոտությունների մասին տարբեր նյութեր  հրապարակելով:

Քաղցկեղ ունեցողների մի մասն այլընտրանքային բժշկության հետ մեծ հույսեր է կապում: Այս պարագայում, նրանց առողջությանը վնաս է հասցնում ոչ այնքան խոտաբույսը, որն օգտագործում են, այլ այն, որ նրանք ինքնախաբեությամբ են զբաղվում` կորցնելով թանկագին ժամանակը։

Հարկ է նշել, որ այլընտրանքային բուժման մեթոդներն ապացուցողական հենք չունեն և արդյունավետությունը հնարավոր չէ գնահատել: Չնայած դրան` շատերը քաղցկեղ ունեցողներին խորհուրդ են տալիս անհեթեթ տարբեր միջոցներ կիրառել`  «բուժման» կուրս անցնել, ինչն ավելի է խորացնում հիվանդությունը։

Այսպիսով` խորհուրդ ենք տալիս տուրք չտալ հակագիտական տեսություններին, դրանց կուրորեն հավատացող մարդկանց առաջարկում ենք տարբերել իսկական բժշկական գիտությունը կեղծից, ճիշտ գնահատել այլընտրանքային բուժման միջոցների արդյունավետությունը, գիտակցել դրանից բխող հետևանքներն ու վնասները:

Առողջապահության նախարարությունը բազմիցս անդրադարձել է այսօրինակ խնդիրների, և նման դեպքերից խուսափելու համար դարձյալ հորդորում ենք` ցանկացած առողջական խնդրի դեպքում անհապաղ դիմել բժշկի` զերծ մնալով ինքնակոչ «մասնագետների» ու հեքիմների ծառայություններից:

Գնահատեք ձեր առողջությունը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         այլընտրանք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon