Մհեր Դարբինյանը ԱՄՆ-ում դատապարտվել է 18 տարվա բանտարկության

Իրադարձային 05.11.2019   19:05   151
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայկական քրեական Armenian Power («Հայկական ուժ») ավազակախմբի պարագլուխներից՝ Մհեր Դարբինյանը, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ֆինանսական մեքենայությունների համար։

Դարբինյանը, որը հայտնի է Մայք մականվամբ, պետք է վճարի նաև 170 հազար դոլարի տուգանք և փոխհատուցում։

Հինգ տարի առաջ Դարբինյանն արդեն մեղավոր ճանաչվել էր եւ դատապարտվել 32 տարվա բանտարկության խարդախ դավադրությանը մասնակցելու պատճառով, որը ներառում էր դրամաշորթություն, բանկային մեքենայություն և սքիմինգ սխեմաների (բանկային քարտի տվյալների գողություն հատուկ հաշվիչ սարքի օգնությամբ) օգտագործում։ Բայց վերաքննիչ դատարանը չեղարկեց դատավճիռը։

Հունիսին Դարբինյանն ընդունեց մեղքը մեղադրանքի 30 կետերով, տեղեկացնում է Los Angeles Daily News-ը։

2011 թվականի փետրվարի 16-ին Կալիֆոռնիայում վերացվեց հայտնի Armenian Power փողոցային բանդան։ Դատախազները մեղադրանքներ ներկայացրին խմբավորման 90 ներկայացուցչի։ Նրանցից գրեթե բոլորը դատապարտվեցին։

Բանդայի մեկ այլ առաջնորդ՝ Արման Շարոպետրոսյանը, դատապարտվեց 16 տարվա բանտարկության։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Armenian Power


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon