Մեյվեզերը հոգացել է ԱՄՆ-ում սպանված աֆրոամերիկացու հուղարկավորության ծախսերը

Աշխարհ 02.06.2020   16:04   143

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը հոգացել է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության ծախսերը, տեղեկացնում է TMZ-ն:

Մեյվեզերի TMT Music հիմնադրամը սպանված աֆրոամերիկացու ընտանիքին հատկացրել է 88,500 դոլար:

Հիշեցնենք՝ ԱՄՆ մի քանի նահանգներում ցույցեր ու զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու համար:

 



 Պիտակներ
         Մեյվեզեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb