Մետրոյի նոր կայարանը կկառուցի պետությունը. Հայկ Մարության

Իրադարձային 14.09.2020   15:17   41

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով նոր կայարանի կառուցման աշխատանքներին, հայտնել է, որ քաղաքապետարանը փորձել է ներգրավել մասնավորի, որպեսզի պետության վրա էդ հոգսը չլինի։

«Բայց էն պայմանները, որն առաջարկել են մեզ տարբեր ընկերություններ, նաև իմ կողմից գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը»,- ասել է քաղաքապետը:

Ըստ Մարությանի՝ այս պահին նախագծի մրցույթը մշակման փուլն է: Խոսքը մոտ 35 մլն դոլարի մասին է: Կառավարությունից կա հավաստիացում, որ գումարը կարող է տրամադրել:



 Պիտակներ
         Մետրոյի նոր կայարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb