Մետրոպոլիտենի կայարանների կառուցման համար աշխատանքային խումբ է ձևավորվել

Իրադարձային 30.01.2019   10:39   320

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խումբ է գործում, որն աշխատում է Երևանի մետրոպոլիտենի երկու կայարաններ կառուցելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, Երևանի քաղաքապետարնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե արդյոք պոպուլիստական չէր Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությունը երկու կայարան կառուցելու վերաբերյալ, երբ չկան կոնկրետ նախագծեր և հաշվարկներ։

«Բացարձակ, դա երազանք չէ։ Կա հաշվարկ, որն արվել է 1985թ., մենք չենք ասում, որ կառուցել ենք, մենք աշխատանքներ ենք կատարում այդ ուղղությամբ, կա աշխատանքային խումբ, որն անընդհատ աշխատում է այդ ուղղությամբ»,- ասաց նա։

Մարությանը նշեց, որ քաղաքապետարանը չի թույլատրում շենք շինություններ կառուցել այն հատվածներում, որտեղ պետք է կառուցվեն մետրոպոլիտենի նոր կայարանները։

«Միջին հաշվարկով մետրոյի 1 կմ-ը կառուցելու համար հարկավոր է 100 մլն դոլար՝ կախված նրանից, թե ինչ խոչընդոտներ կան»,- ասաց նա։



 Պիտակներ
         Հայկ Մարության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon