Մետրոպոլիտենի աշխատանքը վերսկսվել է

Իրազեկիչ 11.12.2020   10:09   76

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ 09:45-ի դրությամբ աշխատանքները վերսկսվել են։

Ավելի վաղ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների անհնազանդության ակցիաների պատճառով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար էր եղել։

«Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը»,-ասված էր մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունում:


 Պիտակներ
         մետրոպոլիտեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb