Մեսսիի մասնակցությունն առաջիկա հանդիպմանը հարցականի տակ է

Սպորտ 06.06.2020   20:30   671

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասնակցությունն առաջիկա հանդիպմանը հարցականի տակ է, հաղորդում է El Chiringuito-ն։ 32-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք ունի։ Այն ծանր չէ։ Մեսին հունիսի 3-ին բաց էր թողել «Բարսելոնայի» ընդհանուր խմբի մարզումը։  

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսսին մասնակցել է 22 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։



 Պիտակներ
         ՄԵՍՍԻ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb