Մեսչյան. «Ընկերություն կա, որ պատրաստ է այսօր սկսել Երևանի ճոպանուղու կառուցումը»

Իրադարձային 21.03.2020   12:15   602

«Երևանի ճոպանուղու կառուցումը ո՞ր փուլում է»,- ավագանու այսօրվա նիստում նման հարց հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը։

Ավագանու անդամն ասաց՝ տեղեկություն ունի, որ ներդրողներ կան Հայաստանում, ուստի կուզենար մանրակրկտորեն իմնանալ՝ ինչ աշխատանքներ են կատարվել. «Թույլ տրվե՞ց ներդրողին՝ հաստատել ճոպանուղու նախագիծը»։

Պատասխանելով հարցին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշեց՝ այօր կա մեկ ռեալ կազմակերպություն՝ «Doppelmayr»-ը, որը առաջարկել է ֆինանսավորման երեք տարբերակ։

«Մեկ տարբերակը, որ ընդունվել է մեր բոլորի կողմից՝ որպես ամենատրամաբանական, արդեն ուղարկվել է ֆինանսների նախարարություն և ստացել դրական պատասխան։ Հիմա հաջորդ քննարկումը պետք է լինի էկոնոմիկայի նախարարությունում, և ես հուսով եմ՝ եթե այս դինամիկան շարունակվի, ապա մենք մոտ ժամանակներս բավականին հաջողություններ կունենանք»,- ասաց Մեսչյանը։



 Պիտակներ
         Մեսչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon