Մերոնք դրսում․ Վարազդատ Հարոյանը՝ շաբաթվա հերոս

Սպորտ 04.11.2019   14:14   211
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է «Մերոնք դրսում» խորագիրը, որի շրջանակներում ամեն երկուշաբթի ամփոփում ենք անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ելույթները: Այս շաբաթ առավել աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իրացրել է վերջին՝ որոշիչ հարվածը և իր թիմին դուրս է բերել հաջորդ փուլ։

Արսեն Բեգլարյան, Բելառուսի առաջնություն, 27-րդ տուր, «Դնեպր» Մոգիլև 2:«Վիտեբսկ», հայտավորված է եղել հանդիպմանը:

Վարազդատ Հարոյան, Ռուսաստանի գավաթ, 1/8-րդ եզրափակիչ, «Ուրալ» 2:2 (11 մ․՝ 5:4)«Արսենալ» Տուլա, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իրացրել է վերջին՝ որոշիչ հարվածը և իր թիմին դուրս է բերել հաջորդ փուլ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր, «Ուրալ» «Оրենբուրգ», նոյեմբերի 4-ին, ժամը 15։00-ին։

Անդրե Չալըշըր, Շվեդիայի առաջնություն, 30-րդ տուր,  «Գյոթեբորգ» 7:1 «Օստերսունդս», մասնակցել է ամբողջ հանդիպմանը, գոլային փոխանցման հեղինակ է դարձել 53-րդ րոպեին։

Արարատ Մոնրո, Կոլումբիայի Պրիմերա Բ, «Բոյակա Չիկո» 1։1 «Բոգոտա»։                

Հովհաննես Համբարձումյան, Կիպրոսի առաջնություն, 8-րդ տուր, «Էնոսիս Պարալիմնի» 0:3 «Ապոլոն» Լիմասոլ, փոխարինվել է 71-րդ րոպեին։

Կամո Հովհաննիսյան, Ղազախստանի առաջնություն,  32-րդ տուր, «Օկժետպես» 1։1 «Ժետիսու», մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

  Ռումյան Հովսեփյան, Բուլղարիայի առաջնություն, 12-րդ տուր, «Արդա» 0։2 «Դունավ», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հենրիխ Մխիթարյան, Իտալիայի Սերիա Ա, 10-րդ տուր, «Ուդինեզե» 0։4 «Ռոմա», հանդիպմանը չի մասնակցել վնասվածքի պատճառով:

Իտալիայի Սերիա Ա, 11-րդ տուր, «Ռոմա» 2:1 «Նապոլի», հանդիպմանը չի մասնակցել վնասվածքի պատճառով:

Մարկոս Պիզելլի, Ղազախստանի առաջնություն, 32-րդ տուր, «Ակտոբե» 3:2 «Շախտյոր» Կարագանդա, փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին:

Գևորգ Ղազարյան, Կիպրոսի առաջնություն, 8-րդ տուր, ԱԵԼ Լիմասոլ – «Պաֆոս», նոյեմբերի 4-ին՝ ժամը 21։00-ին։

Էդգար Բաբայան, Դանիայի առաջնություն, 15-րդ տուր, «Օդենսե» 2։1 «Հոբրո», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Տիգրան Բարսեղյան, Ղազախստանի առաջնություն, 32-րդ տուր, «Տարազ» 2։1 «Կայսար», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Սարգիս Ադամյան, Գերմանիայի գավաթ, 1/16-րդ եզրափակիչ, «Դույսբուրգ» 0:2 «Հոֆենհայմ», գոլի հեղինակ է դարձել 59-րդ րոպեին։

Գերմանիայի Բունդեսլիգա, 10-րդ տուր, «Հոֆենհայմ» 3:0 «Պադերբորն», փոխարինվել է 69-րդ րոպեին։

Ալեքսանդր Կարապետյան, Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր,  «Սոչի» 1-2 «Տամբով», հանդիպմանը հայտավորված չէր։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ֆուտբոլ, Վարազդատ Հարոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon