Մերկելը մտադիր է հեռանալ քաղաքականությունից

Աշխարհ 14.08.2019   13:00   85
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ը, հղում անելով Ostsee-Zeitung պարբերականին, հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Բունդեսթագի հաջորդ՝ 2021 թվականի ընտրություններից հետո  մտադիր չէ զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։

«Ես կշարունակեմ քաղաքական մարդ լինել, սակայն ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվի։ Կփորձեմ ավելի շատ քնել։ Եթե ստացվի՝ ամուսնուս կամ ընկերներիս հետ համերգ կամ օպերա կգնամ։ Ես 1980-ականների վերջից քաղաքականության մեջ եմ։ Չի կարելի ասել, որ սա փորձնական ընթացք էր»,- ասել է նա։

Գերմանիայի կանցլերն անկեղծացել է, որ իր ղեկավարման ընթացքում չի հասել այն ամենին, ինչ ցանկացել է։ 
 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Անգելա Մերկել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon