Մերկելը չեղարկել է COVID-19-ի պատվաստման գրանցումը

Հրատապ 12.04.2021   14:00   47

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման գրանցումը, հաղորդում է Bild պարբերականը:

Ըստ աղբյուրի, Անգելա Մերկելի անունով գրանցումը, որի ծննդյան ամսաթիվը լիովին համընկնում է կանցլերի ծննդյան ամսաթվի հետ, կատարվել է կիրակի՝ ապրիլի 11-ին: Սակայն հետո գրանցումը չեղարկվել է:

Պարբերականը ենթադրում է, որ չեղյալ հայտարարելու պատճառը Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔՍՄ) կուսակցությունների ղեկավարության նիստն է եղել, որի ընթացքում քննարկվել են պահպանողականների թեկնածությունները Բունդեսթագի ընտրություններում:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ կպատվաստվի կորոնավիրուսի դեմ՝ երբ իր հերթը կհասնի:


 Պիտակներ
         Մերկել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb