«Մերֆիի օրենքը»

Դասեր 20.03.2020   21:45   5374

«Մերֆիի օրենք» արտահայտության մասին թերևս շատերն են լսել, բայց հարկ է խոստովանել, որ քչերը գիտեն, թե իրականում ինչ է այն իրենից ներկայացնում: «Մերֆիի օրենքը»՝ փիսլիսոփայական դիտարկումներ են, որոնք ձևավորվում են հետևյալ սկզբունքով` եթե կա հավանականություն, որ ինչ որ անցանկալի բան կարող է տեղի ունենալ, ապա համոզված եղեք, որ այն անպայման տեղի կունենա:

Էդվարդ Մերֆին 1949 թվականից է սկսել ներկայացնել հավանականության տեսության վրա հիմնված իր դիտարկումները: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում իրականացված ինքնաթիռների վթարների պատճառների հետազոտման ժամանակ էլ տարածում են գտել և լրատվամիջոցների կողմից շրջանառվել ինժեներ Մերֆիի դիտարկումները: Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենակարևորները:

1. Ձեռք բերեք ընկերներ, քանի դեռ նրանք Ձեզ պետք չեն:

2. Խիղճը հակադարձ համեմատական է իշխանությանը:

3. Մարդ կարող է անվերջ նայել երեք բանի. թե ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրը և ինչպես է աշխատում մեկ ուրիշը:

4. Մարդուն բնորոշ է սխալվելը, ինչպես նաև իր մեղքը ուրիշի վրա բարդելը:

5. Որքան ցածր է Ձեր պաշտոնը, այնքան ավելի նկատելի է աշխատավայրում Ձեր բացակայությունը:

6. Ղեկավարը միշտ չէ, որ ճիշտ է, բայց նա միշտ ղեկավար է:

7. Մարդիկ ջանք չեն խնայում, որպեսզի ոչինչ չանեն:

8. Ուղեղը հիանալի օրգան է: Այն սկսում է աշխատել այն պահից, երբ Դուք արթանանում եք և անջատվում է, երբ մտնում եք ուսումնական հաստատություն:

9. Թանգարանում ամենահետաքրքիր ցուցանմուշը երբեք անվանատախտակ չի ունենում:

10. Լուրջ դեմքը դեռ խելամտության նշան չի:

11. Մեխ խփելիս մատը երբեք չեք վնասի, եթե մուրճը բռնեք երկու ձեռքով:

12. Հայտնի է պատճառը, թե ինչու են համակարգիչներն ավելի արդյունավետ աշխատանք կատարում, քան մարդիկ: Նրանք ստիպված չեն լինում աշխատանքից կտրվել՝ անիմաստ հեռախոսազանգերին պատասխանելու համար:

13. Եթե դա հիմարություն է, բայց աշխատող է, ուրեմն բնավ էլ հիմարություն չի:

14. Հենց ձեռնամուխ եք լինում որևէ աշխատանքի, անպայման գտնվում է մեկ ուրիշը, որը պետք է ավելի վաղ արվի:

15. Անգամ այն դեպքում, երբ բացատրությունն այնքան պարզ է, որ այն հնարավոր չէ սխալ հասկանալ, անպայման կգտնվի մեկը, որը Ձեզ անպայման սխալ կհասկանա:

16. Մի՛ փորձեք լինել ամենահարուստ մարդը գերեզմանոցում:

17. Ինչքան շատ բան գիտես, այնքան … ավելորդ բան գիտես:

18. Ապագան այնպիսի տեղ է, որտեղ միշտ հարմար է տեղավորել մեր երազանքները:

19. Ինչքան քիչ լինեն սեփական կարծիք ունեցողները, այնքան մեծ կլինի համակարծությունը:

20. Հոգեբույժները գտնում են, որ Երկրագնդի վրա հոգեկան խանգարվածություն ունի յուրաքանչյուր չորրորդը: Ուշադիր նայեք Ձեր երեք ընկերներին: Եթե նրանք առողջ են, ուրեմն տառապողը Դուք եք:

21. Փորձը հիանալի բան է: Այն թույլ է տալիս ճանաչել Ձեր այն սխալը, որ կրկին եք գործելու:

22. Գետնից ընկնել չի կարելի:



 Պիտակներ
         «Մերֆիի օրենքը», Կանոններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon