«Մեր Մանսուրյանը»

Art News 25.12.2019   21:05   1575
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դեկտեմբերի 28-ի համերգը նվիրված է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 1-ին 2019-2020թթ. համերգաշրջանը սկսել էր Ստեփանակերտում մանսուրյանական կինոերաժշտության ներկայացմամբ։ Հետագայում այդ ծրագիրը կատարվեց նաև Երևանում‚ այնուհետև՝ Գյումրիում։ Եվ ահա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ տարեմուտին երաժշտասերներին կնվիրի «Մեր Մանսուրյանը» համերգային երեկոն‚ որի ընթացքում կհնչեն «Մենք ենք, մեր սարերը»‚ «Աշնան արև»‚ «Ճերմակ անուրջներ»‚ «Մեր մանկության տանգոն»‚ «Հին օրերի երգը»‚ «Գիքոր»‚ «Կտոր մը երկինք» և այլ ֆիլմերի մեղեդիները՝ սնմֆոնիկ նվագախմբի նոր գործիքավորմամբ։ Պետական սիմֆոնիկ նվագախմբից  Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգի ընթացքում մեղեդիները կուղեկցվեն ֆիլմերից կադրերի ցուցադրմամբ։

Նշենք‚ որ 2019-ը հոբելյանական է Տիգրան Մանսուրյանի համար. մաեստրոն նշում է 80-ամյա հոբելյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարվա ընթացքում կատարել է մաեստրո Մանսուրյանի սիմֆոնիկ‚ կամերային ստեղծագործությունները‚ «Ժամանակակից դասականներ» կամպոզիտորական փառատոնի շրջանակում մի առանձին երեկո է նվիրել Մանսուրյանի արվեստին։



 Պիտակներ
         Մանսուրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon