Մեր ժողովուրդը ավելիին է արժանի․ Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հանգստյան օրերին 2 լիարժեք օր Հայաստանի երկու մարզերում ամենատարբեր քաղաքացիների ու խմբերի հանդիպեցինք։
Այո՛, որոշակի տեսանելի հիասթափություն կա ամեն ինչից ու ամեն մեկից։
Բայց ո՞նց է, որ մեր հանդիպած մարդիկ սթափ վերլուծում են, լուծումներ են փնտրում, իրենց ու մնացածին ամենաանկեղծ ու ցավոտ հարցերն են տալիս, իսկ ձևավորված բևեռները գնում, արյունոտ տեքստեր են ասում ու լսում։ Մեկը մյուսի մահն է փնտրում կարծես։
Պետք է միշտ հիշել ժողովորդական իմաստությունը՝ «Ով ինչ ցանի, այն կհնձի» կամ «Ուրիշի համար փոս փորողն ինքն է փոսում հայտնվում»։
Մի՛ թշնամացեք ու թշնամացրեք։ Մեր ժողովուրդը ավելիին է արժանի»։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր