Մեր հեղափոխության ժամանակ որևիցե բռնության կոչ չի եղել. Ալեն Սիմոնյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, թե «իրենց հեղափոխության» ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, որևիցե բռնության կոչ չի եղել։
««Ռադիոտուն» մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, այս դեպքում ևս քրեական գործեր կհարուցվեն և իշխանությունը կգործի իր լիազորությունների շրջանակում: «Ռադիոտուն» ներխուժելուց, եթե չեք մոռանում, ոստիկաններից մեկը փորձել է զենք կիրառել, բայց չի կիրառել, քանի որ մարդիկ տեսել են, որ ներկաները տրամադրված չեն որևէ բռնության»,-նշել է Սիմոնյանը։
Նա լրագրողներին կոչ արեց այլևս չհամեմատեն իրենց կողմից «Ռադիոտուն» մտնելը և այսօրվա ընդդիմադիրների՝ կառավարության շենք մտնելու, «Ազատություն» ռադիոկայանը ավիրելու հետ. «Այլևս մի բերեք այդ օրինակը, որովհետև այն շատ թույլ փաստարկված օրինակ է, այսօրվա հետ համեմատություն անելու համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ նյութեր