Մեքսիկայում սպանությունների կտրուկ աճ է գրանցվել

Աշխարհ 23.01.2019   11:12   268

ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով The Guardian-ին, հայտնում է, որ նախորդ տարի Մեքսիկայում թմրակարտելների քրեական այլ խմբավորումների միջև պատերազմների սրացման պատճառով երկրում կանխամտածված սպանությունների նոր ռեկորդ է գրանցվել։ Մասնավորապես, 2018թ․-ին Մեքսիկայում գրանցվել է 28 816 կանխամտածված սպանություն, ինչը 15%-ով գերազանցել է 2017թ. ցուցանիշը: 
Ուշագրավ է, որ սպանությունների մակարդակի անսպասելի աճ արձանագրվել է նախկինում խաղաղ ու ապահով համարվող մեքսիկական նահանգներում: 
Կանխամտածված սպանությունների առումով առաջատարը Գուանախուատո նահանգն է, որտեղ 2018թ. սպանվել է 2609 մարդ:



 Պիտակներ
         սպանությունների աճ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon