Մեքսիկայում հարձակվել են մորմոնների ընտանիքի վրա․ կան զոհեր

Աշխարհ 06.11.2019   14:30   132
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

BBC-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայում մորմոնների ընտանիքի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում՝ վեց երեխա։

Այս մասին հաղորդել է Մեքսիկայի անվտանգության նախարար Ալֆոնսո Դուրասոն:

«Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ՝ երեք կին և վեց անչափահաս, վիրավորվել է վեց անչափահաս, մեկ հոգի անհետ կորել է»,- հայտարարել է Դուրասոն:

Զոհերը մորմոնների կազմակերպության հետ կապ ունեցող Լեբարոն ընտանիքի անդամներ են եղել, որը Մեքսիկայում է հիմնավորվել մի քանի տասնամյակ առաջ:

Տեղական լրատվամիջոցները գրում են, թե կանանց ու երեխաների վրա, հնարավոր է, հարձակվել են սխալմամբ՝ ուրիշի հետ շփոթելով նրանց: Հարձակման մեջ կասկածում են թմրակարտելի անդամներին:

Նախարարի խոսքով՝ երեք ավտոմեքենաներից կազմված ավտոշարասյունը, որում եղել է ընտանիքը, կարող էին շփոթել  այդ վայրում վերահսկողություն սահմանելու համար միմյանց դեմ պայքարող հանցախմբերի մեքենաների հետ:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մեքսիկա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon