Լոս Անջելեսում ձերբակալվել է Մեքսիկայի պաշտպանության նախկին նախարարը

Աշխարհ 16.10.2020   17:45   37

Մեքսիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոս Սեպեդային ձերբակալել են Լոս Անջելեսի (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ) օդանավակայանում: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել Է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Լանդաուն ինձ տեղեկացրեց, որ ազգային պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոս Սեպեդան ձերբակալվել Է Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսի օդանավակայանում»,- գրել Է նա Twitter-ում: Լատինամերիկյան երկրի արտագործնախարարության ղեկավարը հավելել Է, որ այն մասին, թե ինչ պատճառով Է կատարվել ձերբակալումն, իրեն շուտով կհայտնեն:

Ավելի ուշ ԱՄՆ-ի Թմրանյութերի տարածման դեմ պայքարի վարչությունը հավաստել Է, որ իր կալանագրին համապատասխան Լոս Անջելեսում ձերբակալվել Է Սեպեդան, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին: Նա տվյալներ չի տրամադրել կալանագրի բնույթի եւ ձերբակալման հանգամանքների մասին:

Գործակալության զրուցակցի տեղեկատվությամբ՝ նախկին նախարարի ընտանիքի՝ նրա հետ գտնվող անդամներին բաց են թողել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Մեքսիկա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb