Մեքսիկայի նախկին նախագահը 100 մլն դոլար կաշառք է ստացել թմրաբարոնից

Աշխարհ 16.01.2019   10:40   274

«Էլ Չապո» («Գաճաճ») մականվամբ Կոլումբացի թմրաբարոն Խոակին Գուսմանը ժամանակին 100 մլն դոլար կաշառք է տվել Մեքսիկայի նախկին նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին:
Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին «Էլ Չապոյի» գործով դատավարության ընթացքում պատմել է վկաներից մեկը՝  Ալեք Սիֆուենտեսը։ 
Ժամանակին նա եղել է թմրաբարոնի վստահել անձանցից: Սիֆուենտեսը դատարանում հայտարարել է, թե թմրաբարոնի՝ 2012թ. տված կաշառքի մասին ամերիկյան իշխանություններին տեղեկացրել էր դեռևս 2016թ.:
Մեքսիկայի նախկին նախագահը առայժմ չի մեկնաբանել տեղեկությունը, սակայն նրա մամուլի խոսնակն «Էլ Չապոյի» հայտարարությունը «կեղծ» ու «անհեթեթ» է որակել: Նա հիշեցրել է, որ հենց Պենյա Նիետոյի իշխանության օրոք է «Էլ Չապոն» Մեքսիկայում ձերբակալվել ու արտահանձնվել ԱՄՆ-ին:
61-ամյա Խոակին Գուսմանի դատավարությունը սկսվել է նախորդ տարվա նոյեմբերին: «Սինալոա» թմրակարտելի նախկին ղեկավարը մեղադրվում է կոկաինի, հերոինի ու այլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:



 Պիտակներ
         թմրաբարոն, «Էլ Չապո»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon