Մեքենայից գողություն անելելու պահին բռնվել են

Իրադարձային 06.04.2021   12:40   41

Մարտի 31-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գիշերային շրջագայության էին Մաշտոցի պողոտայում։ Ոստիկանները նկատում են երկու տղամարդու, որոնց վարքը կասկածելի էր։ Փողոցով քայլելիս տղամարդիկ բացում են կայանված «Մերսեդեսի» դուռը, սրահում ինչ-որ բան փնտրում, ապա փորձում հեռանալ։ Մի քանի քայլ՝ ու բռնվում են և, գողության փորձի կասկածանքով, բերման ենթարկվում բաժին։

Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 22 և 27 տարեկան բնակիչներ են։ Ճշտվեց նաև տուժողի ինքնությունը։ Նա հանցագործության մասին հողորդում է ներկայացրել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Երիտասարդները ձերբակալվել են։

`


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb