Մեքենա է այրվել

Իրադարձային 10.02.2021   11:08   44

Փետրվարի 10-ին, ժամը 06։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 6-րդ շարքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղի 5-րդ շարքի տներից մեկի ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, մարվել՝ 07:33-ին։ Այրվել է ավտոտնակի տանիքը (մոտ 15 քմ) և ներսում գտնվող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb