«Մենք պատերազմ չենք սկսի Պարսից ծոցում, բայց կպաշտպանենք մեզ». Զարիֆ

Աշխարհ 22.08.2019   16:32   114
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իրանը մտադիր չԷ պատերազմ սկսել Պարսից ծոցի գոտում, բայց կպաշտպանվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,օգոստոսի 22-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարՄոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցելության ժամանակ:

«Մենք պատերազմ չենք սկսի Պարսից ծոցում, բայց կպաշտպանենք մեզ»,-նախարարի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

Զարիֆի մեկնաբանությունը կապված Է ծոցի գոտում աճող լարվածության հետ՝ օտարերկրյա լցանավերի վրա հարձակումների ու դրանց կալանման եւ տարածաշրջանում ընդհանուր քաղաքական անկայունության պատճառով: Բացի այդ, Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում շարունակվում Է լուրջ ճգնաժամը միջուկային գործարքից վերջինիս դուրս գալու եւ Թեհրանի դեմ պատժամիջոցների սահմանման պատճառով: Իրանի ԱԳ նախարարը նախօրյակին հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները:

«Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,-ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ «ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ն Է ձգտում վերացնել միջուկային գործարքը»:

«Մենք կարող ենք ԳՀՀԾ-ին վերադառնալ մի քանի ժամվա ընթացքում»,-ընդգծել Է նա: Նախարարը նշել Է, որ «լավագույն սցենարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն Է համաձայնագիր»:

«Վատագույն դեպքում պայմանավորվածության անհնարինությունը կբերի պատերազմի: Այս տարբերակը պարտվողական Է բոլորի համար»,-հավելել Է նա: Զարիֆի խոսքով՝ «Իրանը դուրս չի գա ԳՀՀԾ-ից, որովհետեւ այն լավ համաձայնագիր Է, իսկ դրա ոչնչացումը կարող Է բացել «Պանդորայի արկղը»: «Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային իրավունքի անկյունաքարն Է: ՄԵնք այսուհետեւ Էլ կպահպանենք չտարածման ռեժիմը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Զարիֆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon