Մենք օրական կորցնում ենք 5-7 մլն դոլար. Մելքումյան

Քաղաքական 04.03.2021   13:20   50

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում հերթական անգամ նշեց, թե Հայաստանը գահավիժում է դեպի տնտեսական և սոցիալական անդունդ։

Ըստ պատգամավորի՝ չպետք է մոռանալ, որ տնտեսական բաղադրիչը ևս անվտանգության մաս է, և հետագայում, եթե նոր Հայաստան լինի, այս վճակից դուրս գալը տասնապատիկ ավելի ծանր ու դժվար է լինելու։

«2020-ին և 2021-ի հունվարին մեզ մոտ երկնիշ տնտեսական անկում է գրանցվում։ Եթե վերցնենք, որ 2020-ին ՀՆԱ-ն մինուս 7.5 տոկոս էր, դրան էլ գումարենք 2020-ին չունեցած 4 տոկոս տնտեսական աճը, ստացվում է, որ մոտ 12 տոկոս տնտեսկան անկում ունենք։ Տեսեք, եթե համավարակի պայմաններում մարտի կեսից սկսած 2 ամիս շարունակ մենք օրական մոտ 40 մլն դոլար ՀՆԱ չէինք ստանում, ապա այսօր 5-7 մլն դոլար մենք օրական կորցնում ենք, քանի որ բոլորը սպասողական վիճակում են։ Կա՛ քաղաքական ճգնաժամ, կա՛ տոտալ ճգնաժամ, բիզնես ծրագրերը չեն իրականացվում»,- ասաց նա։

Մելքումյանի համոզմամբ՝ իրավիճակի պատճառներից մեկը պետական կառավարման համակարգի ձախողված լինելն է։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb