Մենք ժամանակ չունենք. Նաիրա Զոհրաբյան

Տեսանկյուն 20.03.2021   11:10   72

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սորոսական խունտայի խորհրդարանական մի ներկայացուցիչ թռավ ընդդիմադիր պատգամավորի դեմքին, երբ վերջինս ընդամենը կարծիք հայտնեց, որ Ալիեւը Բաքվի շքերթին կհանի նաեւ հայ ռազմագերիներին։ Խունտայի ներկայացուցչին վիրավորել էր «ժողովրդավար» Ադրբեջանի հանդեպ նման «անարդար» ռեպլիկը։

Այսօր մոտավոր հաշվարկներով անգամ մենք 250-ից ավելի ռազմագերի ունենք, որոնց գերության ամեն օրը Բաքվում դժոխք է։

Human Rights Watch-ը զրուցել է Հայաստան վերադարձած 4 ռազմագերիների հետ, ովքեր զարհուրելի մանրամասներ են պատմել իրենց և իրենց հետ գերեվարվածների նկատմամբ վատ վերաբերմունքից: Նրանք բոլորն էլ նկարագրել են, որ երկարատև և բազմակի ծեծի են ենթարկվել: Նրանցից մեկը պատմել է, որ իրեն ծակծկել են սուր մետաղական ձողով, մյուսը պատմել է, որ իրեն էլեկտրաշոկի են ենթարկել, երրորդի խոսքով՝ իրեն շարունակաբար այրել են կրակայրիչով: Գերիները պահվել են նվաստացուցիչ պայմաններում, առաջին օրերին նրանց շատ քիչ ջուր են տվել և գրեթե սնունդ չեն տվել:

Քանի որ մենք դե ֆակտո իշխանություն չունենք, ես կարծում եմ բոլոր այն հասարակական կառույցներն ու անհատները՝ Հայաստանում եւ մեր երկրից դուրս, ովքեր զբաղվում են այս խնդրով, պիտի համատեղենք մեր ջանքերը, համագործակցենք միմյանց հետ, փոխանակենք մեր ունեցած տեղեկատվությունն ու հասկանանք՝ է՞լ ինչ քայլեր է հնարավոր, որպեսզի թուրքի գերությունից ազատենք մեր տղաներին։

Մենք ժամանակ չունենք»։


 Պիտակներ
         Նաիրա Զոհրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb