«Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ հաստատվի խաղաղություն». Ջորջ Քլունի (տեսանյութ)

Իրադարձային 22.10.2020   23:30   267

Համաշխարհային հայտնիություն վայելող դերասան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին անդրադարձել է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Նա հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ խաղաղություն կհաստատվի։

«Ափսոս, չենք կարող միասին լինել այս երեկո։ Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար։ Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ հաստատվի խաղաղություն։ Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,-«Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» առաջին միջոցառնման ժամանակ ասել է դերասանը։


 Պիտակներ
         Ջորջ Քլունի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb