«Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ». Գախարիա

Աշխարհ 08.08.2020   11:14   138

Օգոստոսի 7-ին լրացել է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 12-րդ տարին։ 

«12 տարի է անցել, ինչ մենք մեր նորագույն պատմության դժվարին օրերն անցկացրինք»,-օգոստոսյան պատերազմի տարելիցի առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է aliq.ge-ն։

«2008 թվականի ռուս-վրացական պատերազմին զոհ գնացին մեր հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում խաղաղ բնակիչներ, կորցրինք մեր հերոս զինվորներին, տարածքներ: Սրանք ողբերգությամբ լի օրեր էին, որ մեծագույն ցավ և ծանր հետևանքներ թողեցին:

Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ: Մենք կանգնած ենք այս մարտահրավերի լուծման խաղաղ ճանապարհին, և այս գործընթացում մեր կողքին են մեր միջազգային գործընկերները»,- գրում է Գախարիան:

Նա նաև նշում է, որ երբեք չեն կրկնելու անցյալի սխալները, քանի որ խաղաղությունը այլընտրանք չունի և հենց խաղաղությունը, միասնական աշխատանքը, տնտեսական առաջընթացը և զարգացումն են Վրաստանի միավորման նախապայմանը:

 



 Պիտակներ
         Գախարիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb