«Մենք ենք մեր սահմանները». հավաքագրվել է 100 մլն ԱՄՆ դոլար

Իրադարձային 13.10.2020   10:15   46

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 12-ի  դրությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար։ 

Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում,  ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ։ 

Հիշեցնում ենք նվիրատվություն կատարելու եղանակները՝

  • Հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավին կարող եք միանալ www.himnadram.org հասեցով, ինչպես նաև միջազգային փոխանցումներ կատարելով կայքում նշված հաշվեհամարներով
  • 1000 ՀՀ դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, որը գործում է Հայաստանում բոլոր օպերատորների բաժանորդների համար
  • TelCell, EasyPay, iDram, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայնԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն   համակարգերի միջոցով
  • Paypal համակարգով info@armeniafund.org վճարման հասցեին։

Շնորհակալ ենք նվիրատուների մեր աշխարհասփյուռ բանակին վստահության և շարունակական աջակցության համար։

#Artsakhstrong #GlobalArmeniansUnite #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

«Հայաստան» համահայկական հիմնադրամ



 Պիտակներ
         «Մենք ենք մեր սահմանները»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb