Մենիսկի վնասում. ախտանիշերն ու բուժումը

Իրազեկիչ 10.10.2019   22:33   195
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մենիսկը (մահիկ) բազմաֆունկցիոնալ օրգան է, որը կարեւորագույն դեր է կատարում ծնկան հոդում: Այն ունի երեք հիմնական ֆունկցիա՝

1. Մեխանիկական - մասնակցում է հոդի բիոմեխանիկային:
2. Կենսաբանական - մասնակցում է  հոդի սնուցմանը, սինովիալ հեղուկի բնականոն շրջանառությանը:
3. Պաշտպանիչ -  պաշտպանիչ միջադիրի դեր է խաղում վերին եւ ներքին ոսկրերի միջեւ՝ կանխելով դրանց շփումը:

Մենիսկի վնասումը զբաղեցնում է ծնկան հոդի ներքին կառուցվածքների վնասման մեջ առաջին տեղը: Ընդ որում՝ ներքին մենիսկն ավելի հաճախ է վնասվում, քան արտաքինը:

Մենիսկի վնասման հիմնական պատճառը տրավման է, որն առավել հաճախ հանդիպում է մարզիկների մոտ, ինչպես նաեւ տարեցների մոտ, քանի որ տարիքի հետ մենիսկը մաշվում է:
Մենիսկի վնասումները կարող են լինել ամբողջական եւ ոչ ամբողջական:

Ախտանշաններն են՝

  • ցավեր ծնկան հոդում եւ շարժումների սահմանափակում հոդի «պաշարում»
  • այտուցվածություն

Մենիսկի վնասման դեպքում հոդերում հնարավոր է հեղուկի առկայություն:

Մենիսկի վնասումը հնարավոր է ախտորոշել ուլտրաձայանյին հետազոտության միջոցով:

ՈՒՁՀ նշաններն են՝

  • մենիսկը անհամասեռ կառուցվածք ունի
  • եզրագծերը անհարթ են
  • առկա է վնասման զոնա (մենիսկի մարմնի շրջանում կամ եզրային)
  • մենիսկի ֆրագմենտացիա
  • մենիսկի արտանկում

Այսօր ամբողջ աշխարհում 99% դեպքերում մենիսկը չի հեռացվում, այլ վերականգվում է, սակայն կա մենիսկի վիրահատության մի քանի տարբերակ՝ մենիսկի մարմնի ռեզեկցիա՝ մասնահատում, ամբողջական հեռացում եւ վերականգնում:

Վիրահատությունը կատարվում է ծնկան հոդում արթրոսկոպիայի միջոցով:

Աղբյուրը՝ doctors.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բժշկություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon