Մելիտա Հակոբյան․ «Հայաստանը ժանտախտի էնդեմիկ օջախ է»

Իրադարձային 31.07.2019   13:27   168
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօրվա ասուլիսիմ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հայտնել է, որ իրեն անհանգստացնում է Հայաստանում աղբահանության հետ կապված խնդիրները։ Ըստ բանախոսի՝ կուտակված աղբը կարող է  առողջական խնդիրների առիթ դառնալ։

«Մենք ստանում ենք ահազանգեր աղբահանման պրոցեսի հետ կապված։ Աղբահանման պրոցեսի մի անգամ ներկա էի, այդ աղբ կուտակվել է 1-1․5 ամիս։ Դե, աղբը  հավաքեցին, բայց պիտի տեսնեիք, թե ինչ կեղտաջրեր էին, որոնց մեջ պաթոգեն միկրոօրգանիզմներ են, այսինքն՝ մարդու համար վտանգավոր են։ Իրենցից հետո չեն մաքրում, իսկ այդ հոտն այնքան շատ էր, որ բնակիչներն սկսեցին մաքրել»,- ասաց նա։

Մելիտա Հակոբյանը գիտի, որ իր ասածը կարող է ծիծաղելի թվալ, սակայն նկատել է, որ աղբի մոտ հավաքված առնետներն այլևս մարդկանցից չեն վախենում։

«Սա շատ մեծ վտանգ է, քանի որ Հայաստանը մարդու ժանտախտի էնդեմիկ օջախ է։ Եթե այդ առնետները մարդկանցից չեն վախենում ու մոտենում են, կարող են կծել և՛ մարդուն, և՛ երեխաներին։ Աստված չանի, որ մեզ մոտ ժանտախտ տարածվի, քանի որ այսօր Բժշկական համալսարանը չունի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ, այսինքն՝ մենք պրոֆիլակտիկ ոչինչ չենք կարող անել, որովհետև նոր ավարտած կադրեր չունենք, չունենք հատուկ վտանգավոր ինֆեկցիաների բժիշկներ»,- շարունակեց Հակոբյանը։

Վերջինս խոսեց նաև փողոցային առևտրից՝ հորդորելով հասարակությանը խուսափել արևի տակ վաճառվող ապրանքից։ Նրա կարծիքով՝ հասարակության մոտ պետք է հարց առաջանա, թե 40 աստիճան ջերմաստիճանի պայմաններում ձուկն ինչպես է թարմ մնում։

«Հասկանում եմ, որ լավ օրից չէ, որ մարդիկ զբաղվում են փողոցային առևտրով, բայց մեկ անձի շահի հաշվին չի կարելի այլոց առողջությունը փչացնել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ձուկը վաճառում են փողոցում 40 աստիճանի տակ, ֆարմալինով մշակվում է, ինչպես դիակներին են մշակում, որ չնեխի»,- ընդգծեց Մելիտա Հակոբյանը։

Ըստ մասնագետի՝ պետք է խուսափել նաև գազավորված ըմպելիքներից՝ շեշտելով, որ դրանք ամենևին զովացուցիչ չեն, ավելին՝ 100-200 անգամ ավելի քաղցր են, քան շաքարը։ Նրա խոսքով՝ հանրությունը պետք է զգոն լինի նաև կաթնամթերք գնելուց՝ խուսափելով ժամկետանց ապրանքից։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մելիտա Հակոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon