Մելիք Մանուկյանի դեմ մահափորձի պատվիրատուների ինքնությունը հայտնի չէ

Իրադարձային 14.08.2019   11:44   83
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի գործով ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը՝ «Շշի Մելոն» ճանաչվել է տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover մակնիշի մեքենան պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, իրացնել, պահելու համար՝ ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մելիք Մանուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon