Մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

Հրատապ 18.02.2020   11:15   2329

Այսօրվանից մեկնակում է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 3-ին։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունել էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարում է է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

ԱԺ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր։ ԿԸՀ-ից հայտնել էին, որ սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը:

Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից:



 Պիտակներ
         Սահմանադրության փոփոխություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon