Մեկնարկում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ

Իրազեկիչ 23.03.2021   10:00   74

ՄԱԶԾ  «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում  գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսի աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։

Ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 22-ից ապրիլի 6-ը  ներառյալ, որի համար հայտատուների կողմից անհրաժեշտ կլինի լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված առցանց հայտադիմումը:

ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է ներկայացվող և հաղթող  ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց և երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև երկրի պարենային անվտանգությանը։

«Իմ Գյուղը» նախագծի շահառուների ընտրության նպատակով ՄԱԶԾ ԿՀ-ն ձևավորել է մրցութային հանձնաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների  և   ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի  ներկայացուցիչների մասնակցությամբ ։

«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

Մրցույթին դիմելու մանրամասների մասին՝ կից հայտարարության տեքստում։

«ԻՄ ԳՅՈՒՂԸ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում  գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։

Նախագծի իրականացումը թույլ կտա նշված բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող ծառայությունները, ինչը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, կանանց և երիտասարդների զբաղվածության մեծացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև երկրի պարենային անվտանգությանը։

ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է ներկայացվող և հաղթող Ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը: Ծրագրի առավելագույն արժեքը պետք է կազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

«Իմ Գյուղը» նախագծի գյուղատնեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման ծրագրին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք՝

  • ովքեր ունեն գործարար նախաձեռնությունների ծրագիր կապված գյուղատնտեսական ապրանքների վերամշակման և սննդի արտադրության հետ,
  • ունեն նորարարական ծրագրեր գյուղատնտեսության զարգացմանն ու արդիականացմանը խթանելու համար,
  • ովքեր ունեն տվյալ բնակավայրում իրենց սեփականությունը հանդիսացող տարածք՝ գործունեություն ծավալելու համար,
  • ովքեր պատրաստակամ են ներդնել ֆինանսական միջոցներ Նախագծի ընդհանուր արժեքի 30%-ի չափով,
  • ովքեր Նախագծի մեկնարկին կլինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
  • ովքեր նվազագույնը երեք տարի պարտավորվում են իրականացնել Նախագիծը,
  • ովքեր պարտավորվում են իրականացնել ՄԱԶԾ ԿՀ ծրագրի կողմից մշակված և ծառայությունների բարելավմանն ուղղված դրույթները, մասնակցել վերապատրաստման դասընթացներին ու միջոցառումներին,
  • ովքեր չեն հանդիսանում ՄԱԶԾ ԿՀ կողմից տվյալ պահին իրականացվող ընթացիկ այլ նախագծերի շահառու։

Կարևոր.

Հայտատուները (յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ) կարող են ներկայացնել միայն մեկ նորարարական նախաձեռնության ծրագիր համաֆինանսավորման համար:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց  լրացնել և կցել․

հայտադիմում,

անձնագիր/նույնականացման քարտի պատճեն (1-ին և 2-րդ էջերը),

սեփականության վկայականի պատճեն

Նշված փաստաթղթերը լրացնելու և տրամադրելու համար հարկավոր է հետևել https://form.jotform.com/SustainableCommunities/myvillage

ՄԱԶԾ պաշտոնական հղմանը։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժակմետն է ս.թ. ապրիլի 6-ը ՝ ժամը 18:00-ն: Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափանիշներին համաձայն՝ մրցութային հանձնաժողովի կողմից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Ժամկետանց և ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու,

Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։

Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 44) 600 125  բջջային հեռախոսահամարին, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-17:00:


 Պիտակներ
         Մրցույթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb