Մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը

Սպորտ 17.01.2020   11:09   534

Հայաստանի դահուկավազքի առաջնությանն այս տարի մասնակից կա նաև Շվեյցարիայից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Առաջնությունը կրկին անցկացվում է Աշոցքում: 

«Ցավոք, այս տարի ձյան խնդիր կա. այն սակավ է: Սակայն մեզ հաջողվել է հրաշալի վազքուղի ստանալ: Հույս ունենք, որ մարզիկները կբարելավեն արդյունքները»,-նշեց Սարգսյանը:

Հայաստանի առաջնությանն այս տարի մասնակցում են մոտ 30 մարզիկներ Գյումրիից, Աշոցքից, Երևանից (Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ) և Վանաձորից: 

Հայաստանի առաջնությունը մեկնարկում է հունվարի 17-ին և կեզրափակվի հունվարի 19-ին: Այն ընդգրկված է Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային օրացույցային պլանին:

Առաջնության երկրորդ փուլը կանցկացվի փետրվարին կրկին Աշոցքում:



 Պիտակներ
         դահուկավազք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon