Մեկնարկել են կենսական նշանակության 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները

Իրադարձային 07.11.2020   10:15   97

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ՀՀ  մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։

Կենսական նշանակության ճանապարհներ են վերանորոգվում հանրապետության #Լոռու‚ #Արագածոտնի‚ #Սյունիքի‚ #Արարատի‚ #Արմավիրի‚ #Գեղարքունիքի‚ #Շիրակի մարզերում։

Վերականգնվող ճանապարհներն են՝

 Շիրակ-Կամո (5 կմ)

 Մ6-Եղեգնուտ-Դեբեդ (8.3 կմ)

 Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր (9.9 կմ)

 Մ2-Նորավան (5.3 կմ)

 Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ)

 Մ4-Սևան-Աղթամար համալիր- Մ4 (5.3 կմ)

 Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (14.5 կմ)

 Լուկաշին-Հ17 (3.2 կմ)

 Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի (5.4 կմ)

 Խոտ (2 կմ)

 2020 թվականի ընթացքում հիմնականում կկատարվեն հողային աշխատանքներ‚ ճանապարհների վերականգնումը կավարտվի 2021 թվականին։

Իրականացվելիք աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովում և այլն։

 Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։

Նշենք‚ որ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից՝ 2009 թվականից ի վեր ՀՀ մարզերում վերականգնվել է ավելի քան կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ։


 Պիտակներ
         ճանապարհահատվածների վերականգնման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb