Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Քաղաքական 30.10.2020   14:56   66

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ երեկ Նաղդալյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ժնև՝ հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ «Սա միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին այս պահին ես որևէ տեղեկություն ունեմ»,– ասել էր նա։

Հոկտեմբերի 29-ին պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, սակայն հանդիպումը հետաձգվել էր։

Հանդիպման օրվա փոփոխությունը, ԱԳՆ մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով։


 Պիտակներ
         ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb