Մեկնարկել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Աշխարհ 23.12.2019   12:52   121
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այս րոպեներին Թբիլիսիի պետական միջոցառումների պալատում տեղի է ունենում Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի երկկողմանի հանդիպումը, տեղեկացնում է apsny.ge կայքը:

Հանդիպման ավարտից հետո Վրաստանի արտգործնախարարը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որից հետո էլ տեղի կունենա եռակողմ հանդիպում արտգործնախարարների միջև: Բանակցությունների ավարտից հետո կարվեն հայտարարություններ ԶԼՄ-ների համար:

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև եռակողմ հանդիպումները անցկացվում են 2012 թվականից: Ներկայիս հանդիպումը թվով 8-րդն է: Այսօրվա հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն եռակողմ համագործակցության օրակարգը տարբեր ոլորտներում, հատուկ ուշադրություն կդարձվի եռակողմ համագործակցությանը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում:



 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon