Մեկնարկել է «Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ նախագահի» գործով դատական նիստը

Օրենքի ուժով 29.04.2021   11:28   151

Այսօր ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ,  մեկնարկել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի կողմից ներկայացրած դատական հայցն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի։

Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021 թվականի փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ է «Իսկանդեր» հրթիռի՝ 10 տոկոս պայթելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ երկար ծիծաղելու համար։


 Պիտակներ
         Տիրան Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb