Մեկնարկել է Ռ․ Քոչարյանի գործով դատական նիստը (ուղիղ միացում)

Իրադարձային 16.01.2019   12:52   261

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու կամ գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը։
Նախօրեին Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցով որոշում չի կայացվել։ 
Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ։ Չի բացառվում, որ ՄԻԵԴ  ներկայացվելիք գանգատում կներառվեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։
Խոսքն, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի՝  քաղբանտարկյալ լինելու հարցի մասին է։

Ուղիղ միացում դատարանից



 Պիտակներ
         Քոչարյանի գործով դատական նիստ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon