Մեկնարկել է ՀՖՖ Մարզչական B արտոնագրի դասընթացը

Սպորտ 11.02.2020   15:17   995

Մարզչական C կարգի դիպլոմի դասընթացի ավարտից հետո մեկնարկեց նաև մարզչական B արտոնագրի դասընթացը:  32 մասնակից, որոնց թվում՝  նաև 9 կին մի քանի օր շարունակ դասախոսություններ կլսեն ֆուտբոլային ամենատարբեր թեմաներով, որից հետո կհանձնեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություններ:

Դասընթացի ղեկավարը ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն է, իսկ մասնակիցների մեջ են նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը և Արթուր Եդիգարյանը, որոնք կարևորում են մարզչական նոր գիտելիքների ձեռքբերումը և բարձր են գնահատում դասընթացի մակարդակը:

Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում:
 



 Պիտակներ
         ՀՖՖ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon