Մեկնարկել է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը

Art News 08.11.2019   22:27   306
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Արմմոնո մշակութային փառատոն» կազմակերպության նախաձեռնությամբ,  նոյեմբերի 7-ին մեկնարկել է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը:

«Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է: Այն հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները ներկայացնում են իրենց աշխատանքները: 

Փառատոնի շրջանակում կցուցադրվի 5 մոնոներկայացում. Անի Գևորգյան` «Կամելիազարդ տիկինը», Աննա Վարդանյան` «Կինը»,  Էրիկ Գրիգորյան` «Վրիժառուն» (Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն), Մերի Սահակյան` «Մի կյանքի պատմություն» (Էջմիածնի «Մաչանենց» թատրոն),  Լիանա Ավետիսյան` «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» (Աբովյանի դրամատիկական թատրոն): 

Բացի այդ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի 4 պիեսի թատերականացված ընթերցում. Ժակլին Մնոյան (Մ. Մակդոնախ` «Բարձ Մարդը»), Թեհմինե Խաչատրյան (Հ․ Թեքգյոզյան` «Մատնահետք»), Ծովինար Մարտիրոյսան (Չ. Այթմաթով` «Կառափնարան»), Լիլիա Մուկուչյան, Մանվել Խաչատրյան (Ֆ. Դոստոևսկի` «Խեղճ մարդիկ»): 

«Արմմոնո Plus» փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: Հանդիպումները կանցկացվեն «Լոֆտում». (դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ` «Ձայնը՝ աշխատանքային գործիք» թեմայով, պարուսույց Արիկ Ասատուրյանի հետ` «Շարժումը բեմում» թեմայով, ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանի հետ` «Արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները» թեմայով,  դրամատուրգ Սառա Նալբանդյանի հետ` «Վավերագրական պիեսի ստեղծման տեխնիկաները» թեմայով, սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ` «Սեռական բարդույթների դերը թատերական աշխարհում» թեմայով):

Հիշեցնենք, որ «Արմմոնո Plus»-ը, ընդլայնելով աշխարհագրությունը,  հոկտեմբերի 19-22-ը անցկացվել է Տավուշում: Մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում, ցուցադրվել է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Արմմոնո Plus»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon