Մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 778 նոր դեպք

Աշխարհ 16.11.2020   15:10   33

Անցած մեկ օրում Ռուսաստանում՝ 85 շրջանում, կորոնավիրուսի 22 778 նոր դեպք է հայտնաբերվել: Վարակի տարածման ընթացքում ընդհանուր թիվը երկրում կազմել է 1 948 603: Այս մասին հայտնում է COVID-19-ի տարածման դեմ պայքարի օպերշտաբը։ Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 303 մահ, ամբողջությամբ բուժվել է 13 864 մարդ։

Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում մահացել է 33 489 հիվանդ։ Բուժվել են 1 453 849-ը։

Նախօրեին բժիշկ-էնդոկրինոլոգ, ՌԳԱ ակադեմիկոս Մարինա Շեստակովան պատմել է COVID-19-ի թաքնված սպառնալիքների մասին: Նրա խոսքով՝ հիվանդության ծանր ընթացքի բարձր վտանգը հնարավոր է շաքարախտ և ճարպակալում ունեցող մարդկանց մոտ։

Նոյեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը երկրում կսկսվի առաջիկա մի քանի ամիսներին և այն կամավոր կլինի:

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում և աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցվել է օգոստոսի 11-ին։ «Սպուտնիկ V» դեղը մշակվել է Գամալեայի անվան կենտրոնի մասնագետների կողմից։ ՌԴ առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին և թույլտվություն է տվել հետգրանցման հետազոտություն անցկացնելու համար:


 Պիտակներ
         Ռուսաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb