Մեկ օրում Արցախ է վերադարձել 178 արցախցի

Իրադարձային 06.01.2021   12:15   55

Վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 178 արցախցի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ՊՆ պաշտոնական կայքը:

Նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսներն ուղեկցել են ռուս խաղաղապահները և ռազմական ոստիկանությունը: Ռուսաստանի խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:

Դիտակետերում իրականացվում է նաև շուրջօրյա դիտարկում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 47 հազար 653 արցախցի:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb