Մեկ անձ Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղափոխվել է հիվանդանոց

Իրադարձային 23.02.2021   15:38   39

Կառավարության շենքի դիմաց այսօրվա  ակցիաներից  հետո ոստիկանական տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 58 քաղաքացի։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից։

Նաև հայտնեցին, որ մեկ անձ ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնից տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ․

«Այս պահին ոստիկանության պետի հանձնարարությամբ ծառայողական քննություն կա նշանակված»,-հայտնեցին ոստիկանությունից։


 Պիտակներ
         Քանաքեռ-Զեյթուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb