Մեղրի համայնքը մինչև տարեվերջ գազ կունենա

Իրադարձային 08.10.2019   17:53   64
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մեղրի համայնքը մինչև տարեվերջ կունենա գազ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին նշեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Մեր հանձնաժողովը արտագնա նիստ էր կազմակերպել Մեղրիում: Այնտեղ տեղեկացանք, որ Մեղրին խորհրդային տարիներից գազ չունի: Մենք հարցը բարձրացրեցինք կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետն իր մոտ այն արձանագրեց, և օրեր հետո տեղեկացանք, որ արդեն տեղում չափագրումներ են կատարվում: Արձանագրենք, որ մեր հանձնաժողովի արտագնա նիստի արդյունքում Մեղրին գազ կունենա մինչև նոր տարի»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին, որ համայնքի գազի հարցը բարձրացրել են Ազգային ժողովում:

«Այժմ գործնական քայլեր են իրականացվում, խնդիրը օպերատիվ լուծում է ստանում»,-ասաց Մխիթար Զաքարյանը:  


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մեղրի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon