Մեգան Ռափինոն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստուհի

Սպորտ 03.12.2019   21:15   553

France Football-ը սահմանել է տարվա լավագույն ֆուտբոլիստուհու համար մրցանակ:

Այս տարի մրցանակին արժանացել է ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Մեգան Ռափինոն: Քվեարկության արդյունքում երկրորդ տեղում է Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուսի Բրոնզը, իսկ եռյակը եզրափակել է Միացյալ Նահանգների հավաքականի ևս մեկ հարձակվող՝ Ուես Մորգանը:

Հիշեցնենք, որ այս տարի ԱՄՆ-ի կանանց հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն:

34-ամյա Մեգան Ռափինոն աշխարհի կրկնակի և օլիմպիական չեմպիոն է:



 Պիտակներ
         ֆուտբոլիստուհի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon